«Նավթային էմբարգոն չպետք է աղետի վերածվի»․ Գերմանիայի էկոնոմիկայի նախարար

Loading...

«Ռուսաստանի դեմ ձեռնարկվող մեր քայլերը պետք է խելամիտ բնույթ կրեն և չհանգեցնեն աղետի», — այսօր Բեռլինում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Գերմանիայի դաշնային կանցլերի տեղակալ, էկոնոմիկայի նախարար Ռոբերտ Հաբեկը՝ մեկնաբանելով ռուսական էներգակիրների ներկրման վրա ամբողջական էմբարգո սահմանելու պահանջները։

«Դա վերաբերում է ոչ միայն Գերմանիային այլև ԵՄ մյուս երկրներին։ Մենք չպետք է տնտեսական աղետ հրահրենք միայն այն պատճառով, որ խելամիտ քայլերի չենք դիմում», — հայտարարում է գերմանացի նախարարը։

Հաբեկի խոսքով՝ այս պահին Ռուսաստանում արդյունահանված նավթի ամբողջական էմբարգո սահմանելու շուրջ տարաձայնությունները ԵՄ ներսում պահպանվում են։

«Ես չգիտեմ արդյոք ամբողջական նավթային էմբարգոն ուժի մեջ կմտնի, թե ոչ։ Մենք մեր գործընկերներից տարբեր տեսակետներ ենք լսում։ Որոշ երկրներ դեռ պատրաստ չեն դրան, և մենք պետք է հարգենք նրանց տեսակետը։ Ես մշտապես արտահայտել եմ Գերմանիայի մոտեցումը և աշխատել եմ, որպեսզի Գերմանիայի տեսակետը ըմբռնելի լինի։ Այդպես է օրինակ ռուսական գազի պարագայում, որից ամբողջական հրաժարմանը մենք դեռ պատրաստ չենք», — հայտարարում էր Գերմանիայի էկոնոմիկայի նախարարը։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button