Շոլց. «Ռուսաստանի նկատմամբ սանկցիաները չեղարկելու համար նախ պետք է, որ Կիևը և Մոսկվան հասնեն համաձայնության»

Loading...

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի փոխանցմամբ, Ուկրաինայի պատերազմի կապակցությամբ Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները չեն կարող չեղարկվել, եթե Կիևը և Մոսկվան չգան համաձայնության: Այդ մասին կանցլերն այսօր ասել է CDF հեռուստակայանի եթերում:

«Մենք սանկցիաները չենք հանի, նա {Վլադիմիր Պուտինը} նախ պետք է պայմանավորվի Ուկրաինայի հետ, ընդ որում դա չպետք է լինի «պարտադրված» համաձայնություն»,- ասել է Շոլցը:

Կանցլերը նշել է, որ Գերմանիան կշարունակի սատարել Ուկրաինային, այդ թվում` պաշտպանության բնագավառում, բայց անխոհեմություն այդ հարցում թույլ չի տա:

«Յուրաքանչյուր որոշում մենք լրջորեն քննարկում ենք, փորձում ենք պատկերացում կազմել դրա հնարավոր հետևանքների մասին»,- նշել է Օլաֆ Շոլցը:

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button