Ոստիկանությունը բերման ենթարկվածների թիվ դեռևս չի հրապարակում

Loading...

Ոստիկանությունը դեռևս չի հրապարակում, թե վաղ առավոտից մայրաքաղաքի տարբեր հատվածներում անհնազանդության ակցիաներ սկսած քանի քաղաքացու է բերման ենթարկել։

Լրատվական կենտրոնից «Ազատությանը» փոխանցեցին, որ առաջիկայում կհրապարակեն, թե քանի քաղաքացու են տեղափոխել ոստիկանական բաժանմունքներ։

Այսօր առավոտյան ժամը 8։30-ից ընդդիմությունը սկսել է անհնազանդության ակցիաները․ կենտրոնական տասնյակից ավելի փողոցներ փակ են։ Ոստիկանությունը Խորենացի փողոցից քաղաքացիներին բերման էր ենթարկում՝ փորձելով բացել ճանապարհը։

Փակ է Մաշտոցի պողոտա և Պուշկին փողոցի խաչմերուկը, Մաշտոց-Ամիրյան խաչմերուկի հատվածում ցուցարարներն աղբամաններ, նստարաններ են տեղադրում։ Չորս կողմից փակ է Ֆրանսիայի հրապարակը։

Մեկ շաբաթ իրազեկման ակցիաներ անելուց հետո, իշխանությունների հեռացումը պահանջող ընդդիմադիրները երեկ վրաններ տեղադրեցին Ֆրանսիայի հրապարակում և գիշերեցին այնտեղ՝ հայտարարելով՝ առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսելու՝ բազմաթիվ փողոցներ ու մայրուղիներ են փակելու և որ հանրային մեծ ճնշմամբ հասնելու են վարչապետի հրաժարականին։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button