Ռուսաստանի ֆուտբոլի ընտրանին չի մասնակցի ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի 2022-23թվականների մրցաշարին

Loading...

ՈւԵՖԱ-ի վճռով Ռուսաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը չի մասնակցի Ազգերի լիգայի 2022-23 թվականների մրցաշարին:

Ռուսաստանի թիմը պետք է հանդես գար Ազգերի լիգայի երկրորդ դիվիզիոնի В խմբում, որում ընդգրկված են Իսլանդիայի, Իսրայելի և Ալբանիայի ընտրանիները:

Ռուսաստանի հավաքականը մեխանիկորեն գրավում է այդ խմբում վերջին տեղը և դուրս է մնում երկրորդ դիվիզիոնից: Հաջորդ մրցաշարում՝ եթե Ռուսաստանին տրվի մասնակցության իրավունք, թիմը հանդես կգա երրորդ դիվիզիոնում:

Ռուսաստանի ազգային հավաքականը զրկվել է նաև ֆուտբոլի աշխարհի 2024 թվականի ընտրական մրցումերին մասնակցելու իրավունքից:

Ռուսաստանի երիտասարդական հավաքականը չի անցկացնի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի վերջին չորս հանդիպումները:

Միջազգային մրցումներին չեն մասնակցի նաև Ռուսաստանի մինի-ֆուտբոլի հավաքականը և կանանց հավաքականը:

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button