Ադրբեջանի ՊՆ-ն կրկին հայտնել է Հայաստանի տարածքից գնդակոծության մասին, ՀՀ ՊՆ-ն հերքում է հաղորդումը

Այսօր Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է Հայաստանի տարածքից գնդակոծության մասին։

«Մայիսի 1-ին, ժամը 13:40-ից 17:45-ը Հայաստանի Զինված ուժերի ստորաբաժանումները պետական սահմանին տեղակայված Բասարկեչարի շրջանի (Վարդենիսի շրջան) դիրքերից կրակ են բացել Քելբաջարի (Քարվաճառի) շրջանի ուղղությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ։

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տվյալներով՝ ադրբեջանական բանակի ստորաբաժանումները ձեռնարկել են համարժեք պատասխան քայլեր։ Անձնակազմի և տեխնիկայի կորուստներ չկան»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Նաև հաղորվում է, որ ներկայումս այս ուղղությամբ իրադրությունը կայուն է։

Հայկական կողմը հերքում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը։

Նույնաբովանդակ հայտարարություն Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տարածել էր նաև երեկ՝ նշելով, թե ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից գնդակոծել են հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերը։

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքել էր այս հաղորդումը՝ այն որակելով ապատեղեկատվություն։

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button