Վրաստանը չեղարկում է փակ տարածքներում դիմակ կրելու պարտադրանքը

Այսօրվանից Վրաստանը չեղարկում է փակ տարածքներում դիմակներ կրելու պարտադրանքը՝ բացառությամբ հանրային տրանսպորտի և բժշկական հաստատությունների։

Կորանվիրուսի դեմ պայքարի համակարգող խորհրդի կայացրած որոշման մասին այսօր կառավարության նիստի ժամանակ հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։

«Covid-19-ի հետ կապված համաճարակաբանական իրադրությունը երկրում կայունացել է։ Վերջին մեկ օրում երկրի ողջ տարածքում կորոնավիրուսի ընդամենը 51 նոր դեպք է արձանագրվել։ Դա հնարավորություն է տալիս մեզ թուլացնել դեռևս գործող սահմանափակումները», – հայտարարել է վրացական կառավարության ղեկավարը։

Ավելի վաղ Վրաստանի կառավարությունը չեղարկել էր կորոնավիրուսի համաճարակի առթիվ սահմանված գրեթե բոլոր սահմանափակումները։

Պաշտոնական վիճակագրության համաձայն համաճարակի ողջ ընթացքում Վրաստանի տարածքում Covid-19-ի 1 միլիոն 655 հազար դեպք է արձանագրվել,16 հազար 800 մարդ մահացել է։

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button