Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին հայտնում է ՀՀ տարածքից գնդակոծության մասին

Loading...

Ադրբեջանի պաշտպանության նախարարության փոխանցմամբ, մայիսի 2-ի երեկոյան հայկական զինված ուժերի ստորաբաժանումները իրենց դիրքերից ժամանակ առ ժամանակ կրակել են Քելբաջարի (Քարվաճառի) շրջանում տեղակայված ադրբեջանական բանակի դիրքերի ուղղությամբ։

Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունից ԱՊԱ գործակալությանը հայտնել են, որ ադրբեջանական բանակի ստորաբաժանումները ձեռնարկել են համարժեք պատասխան միջոցներ։

«Անձնակազմի և տեխնիկայի կորուստներ չկան: Ներկայումս այս ուղղությամբ իրավիճակը կայուն է, օպերատիվ իրավիճակը մեր ստորաբաժանումների լիակատար վերահսկողության տակ է», — ասված է հաղորդագրության մեջ։

Հայաստանի պաշտպանության նախարարությունը դեռ չի արձագանքել այս հաղորդագրությանը:

Արդեն երրորդ օրն է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը նույնաբովանդակ հայտարարություններ է տարածում՝ նշելով, թե ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները գնդակոծել են հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերը։ Հայաստանի ռազմական գերատեսչությունը հերքել է այս հաղորդումները՝ դրանք որակելով ապատեղեկատվություն։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button