Առավոտից արդեն 70 ցուցարար է բերման ենթարկվել

Loading...

Վաղ առավոտից վերսկսված բողոքի անհնազանդության ակցիների ընթացքում արդեն 70 ցուցարար բերման է ենթարկվել, «Ազատությանը» փոխանցեցին ոստիկանությունից։

Ցուցարարները պարբերաբար փողոցներ են փակում։ Վաղ առավոտյան փակ էին Բաղրամյան պողոտայի մի հատվածը, Սարյան-Պուշկին փողոցների խաչմերուկը։ Ոստիկանությունը երկու տեղում էլ ուժեր էր կենտրոնացրել, շատ կարճ ժամանակում բացեց ճանապարհները, վերականգնեց երթևեկությունը։

Երեկ անհնազանդության ակցիաների ժամանակ բաժիններ էին տարվել ավելի քան 240 ցուցարարներ՝ ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար։ Բոլորն էլ մի քանի ժամ անց ազատ էին արձակվել։

Ընդդիմությունն այս ակցիաներով ու ցույցերով վարչապետի հրաժարականն է պահանջում՝ պնդելով, թե իշխանությունը պատրաստվում է Արցախը թողնել Ադրբեջանի կազմում։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button