Բորիս Ջոնսոնը տեսակապով ելույթ ունեցավ Գերագույն ռադայում

Loading...

«Այս անորոշության, ապագայի հանդեպ շարունակվող վախի և կասկածների պահին ես այսօր մի մեսիջ ունեմ ձեզ համար՝ Ուկրաինան կհաղթի, Ուկրաինան կլինի ազատ», — այսօր ասել է Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը` տեսակապով ելույթ ունենալով Ուկրաինայի խորհրդարանում։

Նա խոստացել է ևս 300 միլիոն ֆունտի ռազմական օգնություն տրամադրել Ուկրաինային։

Ջոնսոնը գովաբանել է ռուսական ագրեսիայի դեմ Ուկրաինայի պայքարը. «Պուտինի ռազմական մեքենայի, այսպես կոչված, անդիմադրելի ուժը կոտրվել է Ուկրաինայի հայրենասիրության և Հայրենիքի հանդեպ սիրո առաջ»։

Նա ողջունել է Ուկրաինայի խորհրդարանի անդամների քաջությունը գործունեությունը շարունակելու համար՝ չնայած նրանց ազատությունների վրա բարբարոսական հարձակմանը։

Ջոնսոննն ասել է, որ Վլադիմիր Պուտինի զինվորները այլևս չիմացության արդարացում չունեն, թե չգիտեն` ինչ գործ ունեն Ուկրաինայում։ «Նրանք ռազմական հանցագործություններ են կատարում, նրանց չարագործությունները ի հայտ են գալիս ամենուր, որտեղից նրանք ստիպված հեռանում են»,- ասել է նա։

Բրիտանիայի վարչապետը աշխարհի առաջնորդներից առաջինն էր, ով տեսակապով ելույթ ունեցավ Ուկրաինայի Գերագույն ռադայի առջև։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button