Գերմանիայի կառավարությունը դռնփակ հանդիպում է անցկացնում Շվեդիայի և Ֆինլանդիայի վարչապետերի հետ

Loading...

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի կառավարությունը Շվեդիայի և Ֆինլանդիայի վարչապետերի հետ այսօր քննարում է Եվրոպայի անվտանգությունն ու պատերազմի տնտեսական հետևանքները։

Բեռլինի հյուսիսում գտնվող կառավարական հյուրատան մոտ Օլաֆ Շոլցը մամուլի համար հանդես է եկել հայտարարությամբ։

«Մենք այստեղ միասին կառավարության դռնփակ նիստում կարևոր հարցեր ենք քննարկելու, որոնք վերաբերում են մեզ բոլորիս։ Այսօր մեր հյուրերն են Շվեդիայի և Ֆինլանդիայի վարչապետերը` մեր երկրի մերձավոր դաշնակիցներն ու Եվրամիությունում մեր մերձավոր գործընկերները։ Ահա թե ինչու է շատ կարևոր, որ մենք միասին քննարկենք անվտանգության խնդիրները, որոնք կարևոր են Եվրոպայի և նրանց երկրների համար», — ասել է Շոլցը, նաև հայտնելով, որ անդրադարձ է կատարվելու ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով առաջացած տնտեսական մարտահրավերներին, ինչպես նաև կլիմայի փոփոխության խնդիրներին։

Ռուսաստանի Ուկրաինա ներխուժումից հետո Շվեդիան և Ֆինլանդիան քննարկում են ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ ներկայացնելու հարցը, ինչը անվտանգային և քաղաքական մեծ փոփոխություն կլինի Եվրոպայի հյուսիսային տարածաշրջանի համար։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button