ԵՄ-ն կարող է մայիսի 10-ին ընդունել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 6-րդ փաթեթը

Loading...

ԵՄ արտաքին հարաբերությունների խորհրդի հաջորդ նիստում Եվրամիությունը հույս ունի հաստատել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթը, ասել է Եվրոպական միության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով պատասխանատու Ժոզեպ Բորելը։

Նոր փաթեթը կարող է սահմանափակել Ռուսաստանի էներգակիրների արտահանումը, նաև ռուսական նավթի գնման էմբարգոն, քայլ, որը Մոսկվային կզրկի եկամտի հիմնական հոսքից:

«Որպեսզի փաթեթն ընդունվի, այն պետք է հաստատվի ԵՄ երկրների կողմից, նրանք, սակայն, դեռ միասնական չեն այս հարցում», — ասել է Բորելը։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button