Հռոմի պապ. «Ինձ հետ զրույցում Կիրիլը 20 րոպե արդարացնում էր պատերազմը»

Loading...

Հռոմի Ֆրանցիսկոս պապը Coriera della Sera իտալական օրաթերթին տված հարցազրույցում ասել է, թե վերջերս տեսակապով զրուցել է Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի հետ:

Հռոմի պապի փոխանցմամբ, պարտիարքը 20 րոպե շարունակ՝ թղթի վրա տպված տեքստ կարդալով, փորձել է արդարացնել Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմը:

Հարցազրույցում Հռոմի պապը պատմել է պատերազմի ավարտին ուղղված իր ապարդյուն ջանքերի մասին:

Պատերազմի առաջին օրը նա զանգահարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն: Հաջորդ օրն այցելել է Ռուսաստանի դեսպանին և ասել է, թե պատրաստ է մեկնել Մոսկվա՝ նախագահ Վլադիմիր Պուտինին հանդիպելու համար:

Ֆրանցիսկոս պապն իտալական պարբերականին նաև ասել է, թե, իր համոզմամբ, պատրիարք Կիրիլը դժվար թե ի զորու լիներ օգնել պատերազմը կանգնեցնելու հարցում:

Ռուսաց հոգևոր առաջնորդի փաստարկները լսելուց հետո, Ֆրանցիսկոս պապն ասել է. «Եղբայր, մենք պետական չինովնիկներ չենք, մենք չենք կարող օգտագործել քաղաքականության լեզուն, մերը միայն Հիսուսի լեզուն է: Դրա համար մենք պետք է խաղաղության ուղիներ որոնենք»:

Հռոմի պապը կարծիք է հայտնել, թե «պատրիարքը չպետք է վերածվի Պուտինի տիրացուի»:

Ֆրանցիոսկոս պապը նաև ասել է, թե Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանից տեղեկացել է, որ Պուտինն, իբր, ցանկանում է ինչ-որ արդյունք ապահովել և պատերազմն ավարտել մինչև մայիսի 9-ը:

«Ես լավատես չեմ, բայց մենք պարտավոր ենք ամեն ինչ անել այս պատերազմն ավարտելու համար»,- ասել է կաթոլիկ հովվապետը Coriera della Sera պարբերականին:

Պատրիաքր Կիրիլը բաց տեքստով չի ողջունել Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա, սակայն պատերազմի մեկնարկից ի վեր հնչեցրել է մի քանի քանի հայտարարություններ, որոնցում եղել է անուղղակի աջակցություն, մասնավորապես, նա ասել է, թե «Դոնբասում ընթանում է մեթաֆիզիկական պայքար, որի իմասնտ այն է, որ Դոնեցկի բնակիչները դեմ են գեյ-շքերթներին»:

Մայիսի 3-ին մատուցած պատարագից հետո պատրիարք Կիրիլը հայտարարել է, թե Ռուսաստանը երբեք որևէ մեկի վրա չի հարձակվել:

«Մենք ոչ մեկի հետ պատերազմելու ցանկություն չունենք, Ռուսաստանը միայն իր սահմաններն է պաշտպանել»,- ասել է ռուս ուղղափառների առաջնորդը:

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button