Ռուսական ուժերը շարունակել են ռմբակոծել «Ազովստալի» տարածքը

Loading...

Ավելի քան 50 օր պաշարված Մարիուպոլից երկուշաբթի օրը մի քանի տասնյակ քաղաքացիական անձանց տարհանելուց հետո ռուսական ուժերը «Գրադ» կայանքներից կրկին սկսել են ռմբակոծել «Ազովստալի» տարածքը։

«Ազովստալը» շարունակում է մնալ ուկրաինական ուժերի վերահսկողության տակ։ Ուկրաինական զինվորականներից բացի, հսկա գործարանի տարածքում պատսպարվել էին նաև քաղաքացիական անձինք։

Անցած շաբաթ և կիրակի օրերի ընթացքում, ռուսական կողմի հայտնած տվյալներով, Մարիուպոլից 126 քաղաքացի է տարհավել Դոնեցկ։ Նրանցից 57-ը համաձայնվել է մնալ Դոնեցկում, մյուսները գերադասել են տեղափոխվել ուկրաինական ուժերի վերահսկողության տակ գտնվող շրջաններ։

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ապրիլի վերջին հայտարարեց, որ «ազգայնական «Ազով»-ի մայրաքաղաք» Մարիուպոլը վերցվել է վերահսկողության տակ՝ բացառությամբ «Ազովստալ» ձեռնարկության տարածքի։ Պուտինը նպատակահարմար չի համարել «Ազովստալ»-ի գրոհը և հրամայել է չեղարկել այն։

Ըստ առկա տվյալների, գործարանի հսկայական համալիրի տարածքում մնացել են ավելի քան 2 հազար ուկրաինացիներ, ովքեր մերժում են զենքը վայր դնելու առաջարկը, ինչպես նաև հարյուրավոր քաղաքացիական անձինք։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button