Ֆրանսիայի հրապարակում ընդդիմությունը կարճատև հանրահավաք արեց, ապա քայլերթ սկսեց

Loading...

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ընդդիմությունը քայլերթ է անում Երևանի կենտրոնում:

Նախքան այդ Ֆրանսիայի հրապարակում հանրահավաք էր, այստեղ երաժշտական կատարմամբ հանդես եկավ երկրորդ նախագահի որդու` Լևոն Քոչարյանի կինը` երգչուհի Սիրուշոն:

Այնուհետև ԱԺ փոխնախագահ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ այն, ինչ պլանավորել էին, այն նպատակները, որ իրենց առջև դրել էին այսօր, ամբողջությամբ կատարեցին: Ընդդիմադիրները, հիշեցնենք, տարբեր փողոցներ էր փակել: Դրանք բացել էին ոստիկանները:

«Առավոտվանից սկսած մեր հայրենակիցները կրկին դուրս եկան փողոց: Մեր անհնազանդության ակցիաների քանակը ժամ առ ժամ ավելանում է, ավելանում են նաև մասնակիցները: Երևանում շուրջ 30 փողոց այսօր փակ է եղել», — հայտարարեց Իշխան Սաղաթելյանը` հավելելով, որ շատ քիչ է մնացել վերջնական նպատակին հասնելու համար:

Այսօր բացի Երևանից, ճանապարհներ են փակվել նաև մարզերում: Ժամը 18:00-ի դրությամբ, ըստ ոստիկանության, Երևան 209 քաղաքացի է բերման ենթարկվել, Գեղարքունիքում` 10, Արարատում` 6, Արագածոտնում` 6,Արմավիրում` 4, Լոռիում` 2:

Ընդդիմությունը պայքարը սկսել է Մարմնավաճառներ կարգավիճակի նշաձողը իջեցնելու վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից հետո։ Նրանք պնդում են՝ Փաշինյանի կառավարությունը մտադիր է Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button