Ֆրանսիայի և Ռուսաստանի նախագահները հեռախոսազրույց են ունեցել

Loading...

Այսօր հեռախոսազրույց են ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնն ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Ելիսեյան պալատի հաղորդագրության համաձայն՝ Մակրոնը պատրաստակամություն է հայտնել աշխատել միջազգային կազմակերպությունների հետ` օգնելու վերացնել Ռուսաստանի էմբարգոն ուկրաինական պարենային ապրանքները Սև ծովով արտահանելու համար։

Մակրոնը, ով բազմիցս հայտարարել է Ուկրաինայում կրակը դադարեցնելու անհրաժեշտության մասին, Պուտինին ասել է, որ խորապես մտահոգված է Դոնբասի և Մարիուպոլի իրավիճակով։

Կրեմլի մամուլի ծառայության փոխանցմամբ` Վլադիմիր Պուտինն ասել է, որ Եվրամիության երկրները անտեսում են ուկրաինական ուժերի ռազմական հանցագործությունները, Դոնբասի քաղաքների ու բնակավայրերի զանգվածային հրետակոծությունները, որի հետևանքով խաղաղ բնակիչներ են զոհվում։ Պուտինը ասել է, որ «Արևմուտքը կարող է նպաստել այդ չարագործությունների դադարեցմանը՝ ազդելով Կիևի իշխանությունների վրա, ինչպես նաև դադարեցնելով զենքի մատակարարումը Ուկրաինա»։

Պուտինը նաև ասել է, որ Ռուսաստանը պատրաստ է շարունակել երկխոսությունը Կիևի հետ։

Մարտի 29-ից հետո սա Մակրոնի և Պուտինի առաջին հեռախոսազրույցն էր։

Անցած շաբաթ` ապրիլի 30-ին, Մակրոնը հեռախոսազրույց էր ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button