Առավոտյան փակվել էր Կիևյան կամուրջը

Loading...

Այսօր առավոտյան Երևանում փակվել էր Կիևյան կամուրջը՝ երթևեկությունը խոչընդոտում էին երկու բեռնատարներ։

Վարորդները ոստիկաններին հավաստիացնում էին, թե մեքենաները խափանվել են։

Ի վերջո, իրավապահների և փողոցների փակման փաստից դժգոհ քաղաքացիների օգնությամբ կամուրջը մասամբ բացվեց, երթևեկությունը վերականգնվեց՝ մեքենաներից մեկը հաջողվեց հեռացնել։

Վարորդները տեղում չեն, ամենայն հավանականությամբ՝ բերման են ենթարկվել թեև ոստիկանները դեռ չեն հաստատում։

Հայաստանի խորհրդարանական ընդդիմությունը ապրիլի վերջից բողոքի ակցիաներ է իրականացնում իշխանափոխության պահանջով, մայիսի 1-ի հանրահավաքում հայտարարվեց այս շաբաթ բողոքի անհնազանդության ակցիաներ սկսելու մասին։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button