Բերման ենթարկվածների թիվը հասել է 41-ի

Loading...

Այսօր Երևանում բողոքի ակցիաներից բերման ենթարկվածների թիվը հասել է 41-ի։ Այդ մասին «Ազատությանը» հայտնեցին Ոստիկանության լրատվականից։

Ցուցարարները պարբերաբար երթեր են իրականացնում, փողոցներ, փակում։ Վաղ առավոտյան բետոնախառնիչ մեքենաներով փակել էին Դավթաշենի ու Կիևյան կամուրջները։ Իսկ հետո «Պատիվ ունեմ» ու «Հայաստան» դաշինքների ներկայացուցիչները խմբերով կենտրոնի տարբեր ուղղություններով երթ արեցին։

Հայաստանի խորհրդարանական ընդդիմությունը ապրիլի վերջից բողոքի ակցիաներ է իրականացնում իշխանափոխության պահանջով, մայիսի 1-ի հանրահավաքում հայտարարվեց այս շաբաթ անհնազանդության ակցիաներ սկսելու մասին։

Անցած երկու օրերին հարյուրավոր մարդիկ են բերման ենթարկվել ոստիկանության բաժիններ։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button