Եվրամիությունը շահագրգռված է Ադրբեջանի հետ էներգետիկ համագործակցության ընդլայնմամբ

Loading...

Եվրամիությունը շահագրգռված է Ադրբեջանի հետ էներգետիկ և առևտրային համագործակցության ընդլայնմամբ։ Այս մասին հայտարարել է Բաքվում ԵՄ դեսպան Պետր Միխալկոն։

«Հարավային գազային միջանցքը» շատ կարևոր համատեղ նախագիծ է։ Էներգետիկ համագործակցությունը պետք է է՛լ ավելի ընդլայնվի, Եվրամիությունը շահագրգռված է դրանում», — ասել է Միխալկոն։

Շուրջ 3,5 հազար կիլոմետր երկարությամբ ձգվող «Հարավային գազային միջանցքը», որի արժեքը կազմում է ավելի քան 40 միլիարդ դոլար, կառուցվում է արդեն իսկ գործող Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարին զուգահեռ:

Ըստ պաշտոնական Բաքվի՝ Ադրբեջանի գազային պաշարները կբավականացնեն առնվազն 100 տարի՝ ինչպես Ադրբեջանին, այնպես էլ այն երկրներին, որոնք այդ ոլորտում համագործակցում են Բաքվի հետ։

Եվրամիությունը, որը փորձում է աստիճանաբար խզել Ռուսաստանի հետ «գազային» կապերը, որպես այլընտրանք է դիտարկում նաև ադրբեջանական գազը։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button