Հավաստի տվյալներ են ստացվել, որ հավաքի մասնակիցները մտադրված են զավթել ԱԺ շենքը. ԱԱԾ

Loading...

Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդում է՝ հավաստի օպերատիվ տվյալներ են ստացել, որ Երևանում անցկացվող հավաքի կազմակերպիչները մտադրված են այսօր անցկացվող Ազգային Ժողովի հերթական նստաշրջանի ընթացքում «դրդել հավաքի մասնակիցներին զավթել ԱԺ շենքը և հարկադրել կատարելու որևէ գործողություն՝ այդ կերպ ապակայունացնել երկրի ներքին անվտանգությունը, խաթարել հասարակական կարգն ու անվտանգությունը»:

ԱԱԾ-ն հավաքի կազմակերպիչներին և դրանց մասնակիցներին նախազգուշացնում է՝ ձեռնպահ մնալ հակաօրինական գործողություններ կատարելուց՝ «հակառակ պարագայում կատարվածի ողջ պատասխանատվությունը կրելու են դրանց կազմակերպիչները»:

Ծառայությունը քաղաքացիներին կոչ է անում տուրք չտալ սադրանքներին, զերծ մնալ հակաօրինական քայլեր կատարելուց՝ «հակառակ պայմաններում հավասարապես կիսելու են քրեական պատասխանատվության ողջ բեռը»:

ԱԱԾ-ի հաղորդագրությանը ընդդիմադիրները դեռ չեն արձագանքել։ Նշենք, որ նախորդ օրը խորհրդարանի ընդդիմադիր փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը կարևորել էր այսօրվա ակցիաները, քանի որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամը 16-ից Ազգային ժողովում է լինելու, որտեղ կառավարության անդամները պատասխանելու են պատգամավորների հարցերին։ Այդուհանդերձ, դաշնակցական գործիչը չի մանրամասնել՝ ինչ-որ գործողություններ այդ ժամին նախատեսվո՞ւմ են։

Հայաստանի խորհրդարանական ընդդիմությունը ապրիլի վերջից բողոքի ակցիաներ է իրականացնում իշխանափոխության պահանջով, մայիսի 1-ի հանրահավաքում հայտարարվեց այս շաբաթ բողոքի անհնազանդության ակցիաներ սկսելու մասին։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button