Մահացել է անկախ Բելառուսի առաջին ղեկավար Ստանիսլաու Շուշկևիչը

Loading...

Մահացել է անկախ Բելառուսի առաջին ղեկավար Ստանիսլաու (Ստանիսլավ) Շուշկևիչը։ 87-ամյա քաղաքական գործչի մահվան պատճառը, ինչպես հաղորդվում է, COVID-19-ի հետևանքով առաջացած բարդություններն են։

Շուշկևիչը 1991 թվականին Ռուսաստանի և Ուկրաինայի այն ժամանակվա առաջնորդների՝ Բորիս Ելցինի և Լեոնիդ Կրավչուկի հետ Բելառուսում ստորագրել է Բելովեժյան համաձայնագիրը Խորհրդային Միության փլուզման վերաբերյալ։ 1991-1994 թվականներին նա զբաղեցրել է Բելառուսի Գերագույն խորհրդի նախագահի պաշտոնը՝ դառնալով անկախ Բելառուսի առաջին ղեկավարը։

Մասնավորապես 2020 թվականի իրադարձություններից հետո Շուշկևիչը բազմիցս կոշտ քննադատություն է հնչեցրել Ալեքսանդր Լուկաշենկոյի հասցեին և դատապարտել ցուցարարների դեմ նրա գործողությունները։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button