Մարիա Զախարովա. «Միանալով ՆԱՏՕ-ին, Ֆինլանդիան և Շվեդիան կհայտնվեն Ռուսաստանի հետ առճակատման գոտում»

Loading...

Ռուսասատանի Դաշնության արտաքին գերատեսչության մամլո վարչության ղեկավար Մարիա Զախարովան ասել է, թե անդամակցելով ՆԱՏՕ-ին, Ֆինլանդիան և Շվեդիան կհայտնվեն Ռուսաստանի հետ առճակատման գոտում:

Այդ մասին Զախարովան ասել է ABC իսպանական օրաթերթին տված հարցազրույցում:

«Անդամակցությունից կբխեն համապատասխան հետևանքների, այդ թվում ժամանակի փորձությանը դիմացած մեր բարիդրացիական հարաբերությունների համար: Արդյո՞ք դրան են ձգտում Շվեդիայի և Ֆինլանդիայի ժողովուրդները»,- ասել է Զախարովան:

Ապրիլի սկզբին սկանդինավյան այդ երկու պետություններում հանրային քննարկումներ են ծավալվել ՆԱՏՕ-ին անդամակցելու թեմայի շուրջ, քանի որ ռուսների հարձակումն Ուկրաինայի վրա հիմնովին փոխել է անվտանգային խնդիրների ըմբռնումը հանրության շրջանում:

«Մենք նախազգուշացնում ենք Հյուսիսային Եվրոպայից մեր հարևաններին, որ ՆԱՏՕ-ի ուղեծիր ներքաշվելու փաստը կարող է քայքայել եվրոպական անվտանգության համակարգը, ընդ որում, դա վերջին շաբաթների միտում չէ, դա բավական վաղուց է սկսվել և պարբերաբար է արվում»,- ասել է Զախարովան:

Ֆինլանդիայի և Շվեդիայի քաղաքական շրջանակներում միանգամայն հնարավոր են համարում ՆԱՏՕ-ին անդամակցելու հնարավորոությունը:

Ֆինլանդիայի խորհրդարանի մեծ մասը կողմ է անդամակցելուն: Վարչապետ Սաննա Մարինն ասել է, որ կառավարությունը և նախագահը միասին կընդունեն ՆԱՏՕ-ին միանալու հայտ ներկայացնելու որոշոմը, այդ մասին հայտարարություն կարվի մինչև մայիսի 14-ը:

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button