Միրզոյանը Վաշինգտոնում հանդիպել է NDI-ի նախագահի հետ

Loading...

Աշխատանքային այցով Վաշինգտոնում գտնվող արտգործնախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ազգային ժողովրդավարության ինստիտուտի (NDI) նախագահ Դերեք Միթչելի հետ։

Պաշտոնական հաղորդագրության համաձայն, Միրզոյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը ժողովրդավարության խթանմանը, օրենքի գերակայության ամրապնդմանը, կոռուպցիայի դեմ պայքարին՝ ընդգծելով, որ Հայաստանի իշխանությունների կողմից իրականացվող բարեփոխումները միտված են պետական մարմինների գործունեության թափանցիկության ու հաշվետվողականության բարձրացմանը։

Հայաստանի դիվանագիտության ղեկավարը Միացյալ Նահանգներ այցի ընթացքում մի շարք բարձր մակարդակի հանդիպումներ է ունեցել՝ այդ թվում պետքարտուղար Էնթոնի Բլինքենի, պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Վիկտորիա Նուլանդի, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կառավարիչ Սամանտա Փաուերի հետ։

Մայիսի 2-3-ը Վաշինգտոնում կայացած ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստի ընթացքում ԱՄՆ-ի և Հայաստանի պատվիրակությունները համատեղ հայտարարությամբ «վերահաստատել են իրենց հանձնառությունը՝ ամրապնդելու երկկողմ հարաբերությունները բոլոր ուղղություններով» ։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button