Մոսկվան սպառնում է ոչնչացնել Կիևի համար զենք տեղափոխող ՆԱՏՕ-ի տրանսպորտային միջոցները

Loading...

Մոսկվան սպառնում է ոչնչացնել Ուկրաինայի համար սպառազինություն տեղափոխող ՆԱՏՕ-ի տրանսպորտային միջոցները։

«Միացյալ Նահանգները և ՆԱՏՕ-ի նրա դաշնակիցները շարունակում են զենք լցնել Ուկրաինա: Նշեմ, որ Հյուսիսատլանտյան դաշինքի ցանկացած տրանսպորտ, որը երկրի տարածք է ժամանել Ուկրաինայի զինված ուժերի կարիքների համար նախատեսված զենքով կամ նյութական միջոցներով, մեր կողմից համարվում է ոչնչացման օրինական թիրախ», — հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։

Ելույթ ունենալով հեռավար խորհրդակցությանը՝ նախարար Շոյգուն նաև մանրամասներ է ներկայացրել շաբաթներ շարունակ ռուսական զորքի կողմից պաշարված Մարիուպոլում տիրող իրավիճակի վերաբերյալ։ Քաղաքում գտնվող «Ազովստալ» հսկակայան գործարանը գտնվում է հարյուրավոր ուկրաինացի զինվորականների վերահսկողության տակ, որոնք հրաժարվում են հանձնվել։ Ռուսաստանի ռազմական գերատեսչության ղեկավարի խոսքով՝ ռուսական կողմը շարունակում է նրանց համոզել վայր դնել զենքերը։

«Գերագույն գլխավոր հրամանատարի ցուցումների համաձայն՝ «Ազովստալ» գործարանի արդյունաբերական գոտում տեղակայված զինյալների մնացորդները ապահով կերպով արգելափակված են այդ տարածքում: Ազգայնականներին ուղղված բազմաթիվ առաջարկները՝ ազատ արձակել խաղաղ բնակիչներին և վայր դնել զենքերը՝ կյանքի պահպանման և միջազգային իրավունքի նորմերին համապատասխան արժանապատիվ վերաբերմունքի երաշխիքով, անտեսվել են նրանց կողմից։ Մենք շարունակում ենք այդ փորձերը», — հայտարարել է Շոյգուն։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button