Ռուսական իշխանությունները հետախուզում են հայտարարել է լրագրող Ալեքսանդր Նևզորովի նկատմամբ

Loading...

Ռուսական իշխանությունները հետախուզում են հայտարարել է երկրի հայտնի հեռուստալրագրողներից մեկի՝ Կրեմլի կոշտ քննադատ Ալեքսանդր Նևզորովի նկատմամբ։

Նևզորովի անունը Ներքին գործերի նախարարության կողմից հետախուզվող անձանց ցանկում է հայտնվել չորեքշաբթի օրը, գերատեսչության տվյալներով՝ նախկին պատգամավորը, որը ներկայումս Ռուսաստանում չէ, կասկածվում է «Ռուսաստանի զինված ուժերի մասին կեղծ տեղեկություններ տարածելու մեջ»:

Քննչական կոմիտեն մարտի 22-ին հայտնել է, որ հետաքննություն է սկսել Նևզորովի դեմ Instagram-ում և YouTube-ում նրա արած հայտարարությունների կապակցությամբ, որոնցում լրագրողը քննադատում է Ուկրաինայում ռուսական զինված ուժերի գործողությունները։

Ռուսաստանյան նոր օրենքը, որը Պուտինը ստորագրել է Ուկրաինայում պատերազմի մեկնարկի ֆոնին, երկարաժամկետ՝ ընդհուպ մինչև 10 տարվա ազատազրկում է նախատեսում ռուսական ռազմական գործողությունների մասին «կանխամտածված կեղծ տեղեկություններ» տարածելու համար։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button