Ալիևը հայտարարել է, թե Զանգեզուրի միջանցքը «արդեն իրականություն է»

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե Զանգեզուրի միջանցքը իրականաություն է ․

«Միևնույն ժամանակ, ներկայումս Զանգիլանի շրջանում խոշոր ենթակառուցվածքային նախագծեր են իրականացվում։ Կցանկանայի դրանցից նշել տրանսպորտային ենթակառուցվածքը, որը հանդիսանում է Զանգեզուրի միջանցքի հիմնական մասը», – հայտարարել է Ադրբեջանի նախագահը Զանգիլանի շրջանում նախագահի հատուկ ներկայացուցիչ նշանակված Վահիդ Հաջիեւի հետ հեռավար հանդիպման ընթացքում։

Ալիևի խոսքերով, առաջիկա ամիսներին Զանգիլանում շահագործման կհանձնվի միջազգային օդանավակայան, որը «կդառնա տնտեսական , տրանսպորտային և անվտանգության հարցերը լուծելու կարևոր միջոց»․ – «Ինչ վերաբերում է Զանգեզուրի միջանցքին, ապա այս միջանցքն արդեն իրականություն է։ Ե՛վ երկաթգիծը, և՛ Զանգիլանի շրջանի տարածքով անցնող մայրուղին ոչ միայն կկապի Ադրբեջանի հիմնական մասը Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ, այլև կդառնա միջազգային բեռնափոխադրումների նոր երթուղի, կլինի միջազգային երթուղի»։

Ի պատասխան Զանգեզուրի սուվերեն միջանցքի բացման մասին պաշտոնական Բաքվի հայտարարությունների, Երևանը մշտապես շեշտել է, որ եռակողմ հայտարարություններում «միջանցքային տրամաբանություն չկա»։

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button