Դմիտրի Պեսկով. «Մեր զինվորականները տեղյակ են, որ ՆԱՏՕ-ն հետախուզական տեղեկություններ է փոխանցում Ուկրաինային»

Loading...

Կրեմլը հայտարարել է, թե տեղյակ է, որ արևմտյան երկրները հետախուզական տվյալներ են տրամադրում Ուկրաինային:

Այդպես Կրեմլի խպոսնակ Դմիտրի Պեսկովն արձագանբքել է New York Times պարբերականի հոդվածին, ըստ որի ամերիկացիների տրամադրած գաղտնի տեղեկատվության օգնությամբ ուկրաինացիները կարողացել են ոչնչացնել մի քանի ռուս գեներալների:

«Մեր զինվորականները տեղյակ են, որ Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան և ընդհանրապես ամբողջ ՆԱՏՕ-ն հետախուզական և կարևոր այլ տեղեկատվություն են փոխանցում Ուկրաինային»,- ասել է Պեսկովը:

Նա նշել է, թե չնայած այդ տեղեկատվական և նյութական օգնությանը, Ռուսաստանի բանակը միևնույն է կլուծի հանձնարարված խնդիրները:

«Զենքը, որը ՆԱՏՕ-ն փոխանցում է Ուկրաինային, այդ բոլոր գործողությունները, այսպես ասենք, թույլ չեն տալիս արագ ավարտել օպերացիան, բայց միևնույն ժամանակ դրանք չեն խարխլել նպատակներին հասնելու կարողությունը»,- ասել է Պեսկովը:

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button