Միացյալ Նահանգները և Գերմանիան չեն ճանաճի որևէ վճիռ, որը կհակասի Ուկրաինայի ինքնիշխանությանը

Loading...

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը հեռախոսով քննարկել են Ուկրաինայի խնդիրը: Այդ մասին հայտնել է Գերմանիայի կառավարության խոսնակ Շտեֆեն Հեբեշրայտը:

«Կանցլերը և նախագահն ընդգծել են, որ չեն ճանաչի որևէ քայլ, որը կհակասի Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը: Նմանօրինակ քայլերն իրավակարգ չեն համարվի».- ասել է Հեբեշրայտը:

Նրա փոխանցմամբ, Շոլցը և Բայդենը միակարծիք են, որ հարկ է շարունակել Ուկրաինայի պաշտպանությանն ուղղված էական և մշտական օգնության տրամադրումը:

«Երկու լիդերները համոզված են, որ Ռուսաստանը պարտավոր է դադարեցնել պատերազմը, դուրս հանել զորքն Ուկրաինայից և այդպես ապահովել այդ երկրի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը»,- նշել է խոսնակը:

Հեբեշրայտն ասել է, որ Շոլցը և Բայդենը խստորեն դատապարտել են «դեմոկրատական եղանակով ընտրված Ուկրաինայի ղեկավարությանը վարկաբեկելու ռուսաստանյան իշխանությունների վերջին հայտարարությունները»:

Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչը չի նշել, թե խոսքը որ հայտարարություններրի մասին է:

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button