
Միացյալ Նահանգների պետական քարտուղար Էնթոնի Բլինքենը վարակվել է կորոնավիրուսով: Այդ մասին հայտնել է պետական դեպարտամենտի մամլո խոսնակ Նեդ Փրայսը:
«Քարտուղար Բլինքենի կորոնավիրուսի ստուգման պատասպանը դրական է: Լավ լուրն այն է, որ նա ամբողջությամբ պատվաստված է, ստացել է նաև խթանիչ ներարկումը, նրա մոտ հիվանդության թեթև նշաններ են: Բլինքենը կարանտինի շրջանը տանը կմնա: Նա անհամբերությամբ սպասում է աշխատանքի վերադառնակու և ամբողջական գրաֆիկով պարտականությունները կատարելու օրվան»,- ասել է Փրայսը:
Պետքարտուղարը պետք է հանդես գար մեծ ելույթով, որի թեման Չինաստանի նկատմամբ Միացյալ Նահանգների քաղաքականությունն է: Ելույթը հետաձգվել է:
Ավելի վաղ Բլինքենը հանդիպել է Շվեդիայի արտգործնախարար Ան Լինդեին: Սպիտակ տան խոսնակ Ջեն Սաքիի փոխանցմամբ, Բլինքենի և նախագահ Ջո Բայդենի միջև անմիջական շփումներ վերջին օրերին չեն եղել: