Ռուսական բանակը պատրաստվում է Մայիսի 9-ի Հաղթանակի օրվա զորահանդեսին

Loading...

Ռուսաստանի Զինված ուժերը պատրաստվում են Մայիսի 9-ի Հաղթանակի օրվա ավանդական զորահանդեսին:

Ստորաբաժանումները գիշերվա ժամերին փորձ են անցկացնում Մոսկվայի Կարմիր հրապարակում: Փորձերին հետևակից բացի մասնակցում է ծանր տեխնիկան՝ հրասայլեր զրահամեքենաներ, հրթիռային կայանքներ: Փորձին ներգրավված է նաև ռազմական ավիացիան: Հանդիսատոեսների մուտքը հրապարակ արգելվել է:

Այս տարվա զորահանդեսը տեղի կունենա Ուկրաինայի դեմ Ռուսաստանի նախաձեռնած արյունալի պատերազմի պայմաններում:

Ենթադրվում է, որ զորահանդեսի ընթացքում ծավալուն ելույթով հանդես կգա Ռուսաստանի նախագահ և գերագույն գլխավոր հրտամանատար Վլադիմիր Պուտինը:

Կրեմլը հերքել է ասեկոսեներն այն մասին, թե Պուտինը մայիսի 9-ին պաշտոնապես պատերազմ կհայտարարի Ուկրաինային և համընդհանուր զորակոչի հրամանագիր կարձակի:

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button