Ֆրանսիայում կալանք է դրվել ռուս օլիգարխ Միխայիլ Ֆրիդմանի շքեղ վիլլայի վրա

Loading...

Ֆրանսիայում կալանք է դրվել ռուս օլիգարխ, «Ալֆա-Բանկի» հիմնադիր Միխայիլ Ֆրիդմանին պատկանող շքեղ առանձնատան վրա:

Copab անվամբ վիլլան գտնվում է Սեն-Տրոպեում և ունի 580 քառակուսի մետր տարածք: Ըստ կադաստրի փաստաթղթերի, առանձնատունը պատկանում է SNC COPAB ֆրանսիական մասնավոր ընկերությանը, որի շահառուներն են ռուս օլիգարխի դստրեր Լարիսա և Եկատերինա Ֆրիդմանը: Գույքի ևս 1 տոկոսն էլ պատկանում է Ֆրիդմանի նախկին կնոջը՝ Օլգա Այզիմանին:

Copab վիլլայում կան 10-ը ննջասենյակ, տարածքում կա լողավազան, շոգեբաղնիս և առանձին հարթակ ուղղաթիռի համար:

Այս վիլլան համացանցում ունի իր կայքը և վարձով է տրվում ամսական 180-ից 440 հազար եվրո գումարով:

Միխայիլ Ֆրիդմանը դարձել է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի նապաձեռնած պատերազմի կապակցությամբ Եվրոպական միության պատժամիջոցների ցուցակում ընդգրկված ռուսաստանցի առաջին օլիգարխներից մեկը:

Նման պատժիչ որոշումներ են կայացվել նաև «Ալֆա-Գրուպի» մյուս համասեփականատեր Պյորտ Ավենի, ինչպես նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի բարեկամները համարվող գործարարներ Գենադի Տիմչենկոյի, Սերգեյ Ռոլդուգինի և այլ մեծահարուստների նկատմամբ:

Ֆրիդմանին պատժամիջոցի ենթարկելու հիմնավորման փաստաթղթում ասվում է, որ նա սերտ կապեր ունի նախագահի աշխատակազմի հետ և նպաստել է 2014 թվականին Ղրիմի բռնազավթմանը:

Ֆրիդմանը Blomberg գործակալությանը տված հարցազրույցում «անարդար» է անվանել սանկցիայի որոշումը: Նա ասել է, թե իր բանկային քարտն արգելափակված է, ծախսերի չափը թույլատրվել է մինչև ամսական 3300 եվրո: Նա գանգատվել է, թե փող չունի «նույնիսկ Լոնդոնի առանձնատան մաքրության համար»:

«Ես իհարկե կարող եմ միայնակ դա անել, դա նորմալ է, ուսանողության տարիներին ապրել եմ հանրակացարանում ևս չորս տղամարդկանց հետ մի սենյակում: Բայց 35 տարի անց դա անսպասելի է»,- խոստովանել է օլիգարխը:

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button