Ֆրանսիան այս տարի Ուկրաինային տրվող օգնությունը կհասցնի 2 միլիարդ եվրոյի

Loading...

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնն այսօր տեսակապով մասնակցել է Վարշավայում անցկացվող Ուկրաինայի դոնոր-երկրների համաժողովին:

Մակրոնն ասել է, որ Ֆրանսիան Ուկրաինային տրամադրվող օգնությունը 2022 թվականին 1 միլիարդ 700 միլիոն եվրոյից կհասցնի 2 միլիարդ եվրոյի:

Մակրոնի փոխանցմամբ, գումարն ավելացվում է, քանի որ մեծացել են թե՛ բնակչությանը տրվող մարդասիրական օգնության և թե՛ ավերված ենթակառուցվածքների վերականգնման ծավալները:

Ուկրաինայի դոնոր-երկրների համաժողովը հովանավորում են Լեհաստանը և Շվեդիան: Համաժողովի ընթացքում արդեն հավաքվել է 6 և կես միլիարդ դոլար:

Եվրոպական հանձնաժողովը 200 միլիոն եվրո է տրամադրել: Միլիոնավոր եվրոներ են խոստացել Չեխիան, Ֆինլանդիան և մի շարք այլ երկրներ:

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button