ԱՄՆ-ում կորոնավիրուսից մահացածների թիվը գերազանցել է մեկ միլիոնը

Ամերիկայի Միացյալ Նահանգներում կորոնավիրուսից մահացածների թիվը գերազանցել է նախկինում աներևակայելի թվացող ցուցանիշը՝ մեկ միլիոնը: Այդ մասին հայտնել է NBC հեռուստակայանը:

«Կորուստի ծավալն աներևակայելի է նույնիսկ այն դեպքում, երբ խոսքն աշխարհում ախտահարումների թվով առաջին տեղը գրավող երկրի մասին է», – նշել է NBC հեռուստակայանի հաղորդավարը լրատվական թողարկման ընթացքում:

Նրա խոսքով, դա հավասար է Միացյալ Նահանգներում մեծությամբ 10-րդ տեղը գրավող քաղաքի՝ Կալիֆորնիայում գտնվող Սան Խոսեի բնակչության թվին:

Միացյալ Նահանգներում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է ավելի քան երկու տարի առաջ:

COVID-19 հիվանդության դեպքերի թիվը վերջին շաբաթներ ընթացքում նվազել է, և այնուամենայնիվ ԱՄՆ-ում ամեն օր այդ վարակից միջինը մահանում է մոտ 360 հիվանդ:

Միացյալ Նահանգներն ախտահարումների և մահվան թվերի առումով այսօր առաջին տեղում է և համարվում է վարակից առավել տուժած երկիրն աշխարհում:

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button