Աղվան Հովսեփյանը կմնա կալանքի տակ

Loading...

Նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը կշարունակի մնալ կալանքի տակ․ դատարանն այսօր անփոփոխ թողեց խափանման միջոց կալանավորումը՝ մերժելով գրավի միջնորդությունը:

«Դատարանը որոշեց Աղվան Գառնիկի Հովսեփյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումն թողնել անփոփոխ՝ հիմնավոր լինելու պատճառաբանությամբ։ Պաշտպանության կողմի միջնորդությունն՝ այլ խափանման միջոցների, այդ թվում՝ չհեռանալու մասին ստորագրությամբ 50 մլն կամ ավելի ՀՀ դրամ գումարի չափով գրավի կիրառմամբ մեղադրյալ Աղվան Հովսեփյանին ազատ արձակելը թույլատրելի ճանաչելու մասին մերժել՝ անհիմն լինելու պատճառով», — հայտարարեց նիստը նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանը՝ հրապարակելով դատարանի որոշման եզրափակիչ մասը։

Որոշումը կարող է բողոքարկվել Վերքննիչ դատարան՝ հրապարակման օրվանից տասնօրյա ժամկետում։

45 տարի շարունակ արդարադատության ոլորտում պետական բարձր պաշտոններ զբաղեցրած Հովսեփյանը մեղադրվում է մի շարք հոդվածներով՝ ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, փողերի լվացման և այլ արարքների համար։

Այս գործով 54 անձ է անցնում՝ վկաներ և տուժողներ, որոնց մեծ մասը նախկին գլխավոր դատախազի դեմ ցուցմունքներ են տվել։

Մոտ կես տարի առաջ կալանավորված Աղվան Հովսեփյանը մեղքը չի ընդունում։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button