Եվրահանձնաժողովը փոփոխություններ է կատարել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 6-րդ փաթեթում

Loading...

Եվրամիության անդամ մի շարք երկրների առարկություններից հետ Եվրահանձնաժողովը մի շարք փոփոխություններ է կատարել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 6-րդ փաթեթում։

Նոր առաջարկում, որը ԵՄ անդամ պետությունների դեսպանները ուրբաթ օր քննարկում են Բրյուսելում, ավելի երկար անցումային շրջան է սահմանում՝ մինչև ռուսական նավթի մատակարարումների վրա էմբարգո կիրառելը։

Եվրահանձնաժողովի անդամ Պաոլո Ջենտիլոնիի խոսքով՝ նոր առաջարկի համաձայն՝ էմբարգոն ուժի մեջ կմտնի 9 ամսից, այլ ոչ թե տարեվերջին, ինչպես նախապես ծրագրված էր։ Բացի այդ, մի շարք երկրների՝ Հունգարիայի, Սլովիակիայի, ամենայն հավանականությամբ նաև Չեխիայի համար բացառություն կարվի մինչև 2024 թվականը։

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն ավելի վաղ հայտարարել էր, որ չի աջակցի պատժամիջոցների 6-րդ փաթեթին այն տեսքով, որով այն առաջարկվել է։ Նրա խոսքով՝ նավթի էմբարգոն կործանարար կլինի Հունգարիայի տնտեսության համար։

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հայտարարել է, որ նավթի էմբարգոն հեշտ քայլ չէ, բայց երկարաժամկետ հեռանկարում ԵՄ-ն չի կարող ապավինել ռուսական էներգակիրների մատակարարմանը և չպետք է ֆինանսավորի ռուսական բյուջեն, որի միջոցներն ուղղվում են պատերազմի:

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button