Զինված միջադեպ Ղրղըզստանի և Ուզբեկստանի սահմանին, կան զոհեր

Loading...

Ղրղըզստանի սահմանային ծառայությունը հայտնում է Ուզբեկստանի սահմանին տեղի ունեցած միջադեպի մասին, որի ընթացքում մահացու վիրավորում են ստացել երեք ղրղըզստանցիներ՝ նրանք մահացել են հիվանդանոցում։

Գերատեսչության համաձայն՝ կրակը բացել են ուզբեկստանցի սահմանապահները։

Ուզբեկստանի պաշտոնական աղբյուրներն առայժմ չեն մեկնաբանել տեղի ունեցածը։

Միջադեպը տեղի է ունեցել Ջալալ-Աբադ շրջանում՝ Դոբո-Կորգոնում, մայիսի 5-ին, այլ մանրամասներ չեն հաղորդվում։

Ղրղըզստանի սահմանային ծառայության տվյալներով՝ տուժել են 1974, 1998 և 2000 թվականներին ծնված երեք քաղաքացիներ։ Նրանք տեղափոխվել են Ալա-Բուկա շրջանի հիվանդանոց, որտեղ գիտակցության չգալով մահացել են։

2021 թվականի մարտի 26-ին Ղրղըզստանի Ազգային անվտանգության պետական կոմիտեի ղեկավար Կամչիբեկ Տաշիևը հայտարարել էր, թե Ուզբեկստանի հետ պետական սահմանի հարցը 100 տոկոսով լուծված է։

Երկու երկրների սահմանին բախումներ և զինված միջադեպեր հաճախ են տեղի ունենում, սահմանամերձ շրջանների բնակիչներն ամեն տարի մասնակցում են վիճելի տարածքում գտնվող աղբյուրի մաքրման աշխատանքներին, որոնք մշտապես ուղեկցվում են վիճաբանություններով և բախումներով:

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button