Ըստ ուկրաինական կողմի` ռուսական ԶՈը-ն թիրախավորել է «Ազովստալ»-ից բնակիչների տարհանման մեքենան

Loading...

Չնայած հրադադարի ռեժիմի շուրջ պայմանավորվածությանը, ռուս զինվորականները թիրախավորել են «Ազովստալ» գործարանի տարածքից խաղաղ բնակիչների տարհանման համար նախատեսված մեքենան, այս մասին հայտնում են ուկրաինական սաղբյուրները։

Հաղորդումների համաձայն` հրթիռային հարձակման հետևանքով մեկ հոգի զոհվել է, վեցը` վիրավորվել։ Անկախ աղբյուրներին առայժմ չի հաջողվում հաստատել այս տեղեկությունները։

Մարիուպուլ քաղաքը, բացի «Ազովստալ» հսկայական գործարանից, գտնվում է ռուսական ուժերի վերահսկողության տակ։ Գործարանի տարածքում, ըստ հաղորդումների, հարյուրավոր զինվորականներ և խաղաղ բնակիչներ են պատսպարված։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button