
Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը Վաշինգտոնում առանձին հանդիպումներ է ունեցել ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, սենատոր Բոբ Մենենդեսի, Սենատի հանրապետականների ղեկավար Միթչ Մաքքոնելի հետ։
Միրզոյանը Մենենդեսի հետ քննարկել է հայ-ամերկյան հարաբերությունների օրակարգը, Հայաստանի և Մարմնավաճառներ շուրջ ստեղծված անվտանգային իրադրությունը և տարածաշրջանային իրավիճակի հարցեր, ներկայացրել Լեռնային Ղարաբաղում առկա հումանիտար իրավիճակը և ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ Հայաստանի դիրքորոշումը։ Այս համատեքստում շեշտվել է Ադրբեջանի կողմից լարվածության հրահրման անթույլատրելիությունը։ Ընդգծվել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների ու քաղաքացիական պատանդների հայրենադարձման անհրաժեշտությունը։
Ըստ պաշտոնական Բաքվի, Ադրբեջանում 38 հայ գերի կա, նրանց մեծ մասն արդեն դատապարտվել է տարբեր մեղադրանքներով՝ սահմանն ապօրինի հատելուց մինչև ահաբեկչություն: Հայկական կողմի չհաստատված տվյալներով` Ադրբեջանում պահվում է ևս 80 հայ գերի։ Մինչև այժմ Ադրբեջանից 150 գերի է հայրենադարձվել։
Արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է նաև Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված վերջին զարգացումները։
Մաքքոնելի հետ հանդիպմանը Միրզոյանն ընդգծել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ԱՄՆ միջնորդական ջանքերի կարևորությունը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետություն։