Ադրբեջանական կողմը կրակ է բացել Սոթքի հանքավայրի ուղղությամբ, կա մեկ վիրավոր

Loading...

Ադրբեջանական կողմը կրակ է բացել Սոթքի հանքավայրի ուղղությամբ, հրազենային վիրավորում է ստացել հանքի հորատող աշխատակիցներից մեկը, քիչ առաջ «Ազատությանը» տեղեկացրեց «Գեոպրոմայնինգ գոլդ» ընկերության ներկայացուցիչ Ռուզաննա Գրիգորյանը։

«Կրակոցները սկսվել են երեկ երեկոյան, այսօր ցերեկը նորից ակտիվացել են: Եվ ցավոք սրտի, ունենք վիրավոր, մեր աշխատակիցն է, որը աշխատում է Սոթքի հանքավայրում, վիրավորվել է սրտի կողմից, ձախ թևը, բարեբախտաբար, ներքին օրգանների վնասվածքներ չկան: Տվյալ դեպքում աշխատակիցը գտնվում է հոսպիտալում և բժիշկները իրավիճակը գնահատում են կայուն», — ասաց Գրիգորյանը:

Գեղամասար խոշորացված համայնքի ղեկավարից տեղեկացանք, որ Գեղարքունիքի մարզի Սոթք ու սահմանային այլ բնակավայրերի ուղղությամբ կրակոցներ չեն եղել, բայց հանքի ուղղությամբ դեռևս կրակում են:

«Գեոպրոմայնինգ գոլդ» ընկերությունից փոխանցում են՝ հանքավայրը դադարեցրել է աշխատանքը. «Այս պահին Սոթքի հանքավայրը դադարեցրել է աշխատանքը և տեղի է ունեցել տարհանում՝ աշխատակիցների անվտանգությունն ապահովելու համար»:

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button