Ադրբեջանական կողմի կրակը լռեցվել է, իրադրությունը սահմանին հարաբերականորեն կայուն է. ՀՀ ՊՆ

Loading...

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդում է, որ այսօր, ժամը 13։50-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակել են հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված ՀՀ ԶՈՒ մարտական դիրքերի, ինչպես նաև Սոթքի ոսկու հանքավայրի ուղղությամբ՝ հավելելով՝ «պատասխան գործողություններով ադրբեջանական ստորաբաժանումների կրակը լռեցվել է»:

Ըստ ռազմական գերատեսչության՝ ժամը 16։30-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է:

Սոթքի հանքավայրի ուղղությամբ կրակելու մասին ավելի վաղ «Ազատությանը» հայտնել էր «Գեոպրոմայնինգ գոլդ» ընկերության ներկայացուցիչ Ռուզաննա Գրիգորյանը՝ նշելով, որ հրազենային վիրավորում է ստացել հանքի հորատող աշխատակիցներից մեկը:

Հայաստանի պաշտպանական գերատեսչությունը տեղեկացնում է, որ նրա կյանքին վտանգ չի սպառնում։

«Գեոպրոմայնինգ գոլդ» ընկերությունից «Ազատությանը» հաղորդել էին նաև, որ հանքավայրը դադարեցրել է աշխատանքը. «Այս պահին Սոթքի հանքավայրը դադարեցրել է աշխատանքը և տեղի է ունեցել տարհանում՝ աշխատակիցների անվտանգությունն ապահովելու համար»:

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button