Բաքուն հերքում է Ադրբեջանում ամերիկյան լաբորատորիաների գոյության մասին Մոսկվայից հնչող պնդումները

Loading...

Ադրբեջանի Պետանվտանգության ծառայությունը հակադարձում է ռուսական կողմից հնչող հայտարարություններին՝ պնդելով, որ երկրի տարածքում երրորդ պետությունների կողմից ֆինանսավորվող կենսաբանական լաբորատորիաներ գոյություն չունեն։

«Վերջին շրջանում Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչները բազմիցս, այդ թվում` միջազգային միջոցառումների ընթացքում, հայտարարել են, թե իբր Ադրբեջանի տարածքում երրորդ երկրների կողմից ֆինանսավորվող և կենսաբանական զենքի մշակմամբ զբաղվող գիտական կենտրոններ են գործում։ Այդ առթիվ հայտարարում ենք, որ նման լաբորատորիաներ երկրի տարածքում երբեք չեն գործել, որևէ հետազոտություն, որ կարող է վնաս պատճառել Ադրբեջանի կամ հարևան պետությունների քաղաքացիների առողջությանը, չի իրականացվել», — նշված է Ադրբեջանի Պետանվտանգության ծառայության այսօր տարածած հայտարարության մեջ։

«Ելնելով գործընկերային հարաբերությունների տրամաբանությունից՝ մենք հայտարարում ենք կոնկրետ փաստերը հետաքննելու պատրաստակամության մասին, եթե դրանք ներկայացվեն ռուսական կողմից», — նշում են Ադրբեջանի հատուկ ծառայությունները։

Ադրբեջանում ամերիկյան ֆինանսավորմամբ գործող կենսաբանական լաբորատորիաների գոյության մասին ապրիլի 27-ին հայտարարել էր Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button