Թալիբները արգելել են կանանց բաց դեմքով փողոց դուրս գալ

Loading...

Աֆղանստանում իշխող «Թալիբան» շարժման ղեկավարությունը արգելել է կանանց բաց դեմքով փողոց դուրս գալ։ Այսուհետ Աֆղանստանի ավելի քան 14 միլիոն կանայք հանրային վայրերում պետք է հայտնվեն այսպես կոչված բուրքաներով, որոնք ամբողջությամբ թաքցնում են մարմինն ու դեմքը՝ միայն աչքերի հատվածում փոքրիկ ցանցապատ հատված թողնելով։

«Արգելքը խախտելու դեպքում կանանց փողոցում ուղեկցող տղամարդը կամ տղամարդիկ կդատապարտվեն եռօրյա բանտարկության», — այսօր Քաբուլում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել է Աֆղանստանի անառակության և առաքինության հարցերով նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Շիր Մոհամեդը։

Առանց տղամարդկանց ուղեկցության փողոց դուրս գալ կանանց արգելվել էր դեռ անցած տարեվերջին։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button