Հավանայում տեղի ունեցած պայթյունի զոհերի թիվը հասել է 22-ի

Loading...

«Կուբայի մայրաքաղաք Հավանայում տեղի ունեցած պայթյունի զոհերի թիվը հասել է 22-ի», -հաղորդում է կղզու կառավարությունը։ Հավանայի կենտրոնում գտնվող «Սարատոգա» հյուրանոցում հուժկու պայթյունը որոտացել էր ուրբաթ առավոտյան՝ առիթ տալով արևմտյան որոշ լրատվամիջոցների խոսել ահաբեկչական հարձակման հավանականության մասին։

Դեպքի վայր ժամանած Կուբայի նախագահ Միգել Դիաս-Կանելը, սակայն, հերքեց շրջանառվող այդ լուրերը։

«Սա ոչ ռումբի պայթյուն էր, ոչ էլ ահաբեկչություն, ինչպես միջազգային մամուլը արդեն հասցրել է հաղորդել իր նենգափոխված ռեպորտաժներում։ Սա ընդամենը խիստ ցավալի մի միջադեպ է, որը կարծես թե գազի արտահոսքի հետևանք է», — հայտարարում էր Կուբայի նախագահը։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button