Նոր պայթյուններ Մերձդնեստրի տարածքում

Loading...

Մերձդնեստրի իշխանությունները հաղորդում են ինքնահռչակ հանրապետության տարածքին անօդաչու թռչող սարքերից հասցված նոր հարվածների մասին։ Մերձդնեստրի ներքին գործերի նախարարությունն այսօր իր Տելեգրամ ալիքում հաղորդել է, որ միջադեպը տեղի է ունեցել Ուկրաինայի հետ սահմանի անմիջական հարևանությամբ։

«Մայիսի 6-ին՝ 21:40-ի սահմաններում, Ռիբնիցայի շրջանի Վորոնկովո գյուղի մոտ գտնվող նախկին օդանավակայանի տարածք, ենթադրաբար դրոնից, երկու պայթուցիկ սարք է նետվել։ Մեկ ժամ անց հարձակումը կրկնվել է», — հաղորդել է գերատեսչությունը՝ դեպքի վայրից լուսանկարներ հրապարակելով և հիշեցնելով, որ նույն շրջանում նմանատիպ հարձակում տեղի էր ունեցել նաև մայիսի 5-ին։

Ինքնահռչակ հանրապետության իշխանությունների տեղեկություններով՝ հարձակումների հետևանքով տուժածներ չկան։ Տեղական իշխանությունները չեն հաղորդում նաև, թե ով կարող էր կանգնած լինել պայթյունների հետևում։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button