«Շահրազադը» կալանվեց

Loading...

Իտալիայի իշխանությունները կալանք են դրել Մարինա Դի Կարարա նավահանգստում խարիսխ գցած «Շահրազադ» շքեղ զբոսանավի վրա: Այն, ենթադրաբար, պատկանում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին:

Իտալիայի իշխանությունների փոխանցմամբ, «ֆինանսական ոստիկանությունը պարզել է, որ նավն առնչություն Ռուսաստանի ղեկավարության շրջանում բարձրաստիճան պաշտոնյաների հետ, ովքեր Եվրամիության կողմից ենթարկվել են պատժամիջոցների»:

140 մետր երկարությամբ նավի գինն, ըստ անկախ աղբյուրների, հասնում է մոտ 700 միլիոն եվրոյի: Նավն անցած ամիսներին վերանորոգման նպատակով գտնվել է նավահանգստում:

Այդ աշխատանքը պետք է ավարտվեր հաջորդ տարեսկզբին, սակայն այս շաբաթասկզբին «Շահրազադը» փորձել է դուրս գալ նավահանգստից:

Իտալիայի իշխանությունները դա կանխել են և հայտնել, որ նավը կմնա կալանքի տակ մինչև դատարանի վերջնական որոշումը:

Ընդդիմադիր լիդեր Ալեքսեյ Նավալնիի զինակիցները հետաքննություն են անկացրել և հանգել են այն եզրակացության, որ «Շահրազադ» զբոսանավի իրական տերը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն է:

Մինչդեռ, ըստ La Stampa իտալական պարբերականի, զբոսանավի տերը «Ռոսնեֆտ» ընկերության նախկին սեփականատեր Էդուարդ Խուդայնատովն է: 

The Guardian բրիտանական պարբերականի փոխանցմամբ, Իտալիայի ֆինանսական ոստիկանության մի անանում պաշտոնյա ասել է, թե շատ դժվար է պարզել այդ գերթանկ զբոսանավի իրական տիրոջ անունը, քանի որ նավի հետ կապված են շատ մեծ թվով ընկերություններ:

Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակման կապակցությամբ անցած շաբաթների ընթացքում Եվրամիության երկրկների նավահանգիստներում կալանքի որոշումներ են ընդունվել ռուս միլիարդատերեր Ալեքսեյ Մորդաշովի, Գենադի Տիմչենկոյի, Ալիշեր Ուսմանովի և Վիկտոր Վեքսելբերգի գերթանկ զբոսանավերի, ինչպես նաև անշարժ գույքի նկատմամբ:

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button