Փարիզում կայացել է Մակրոնի երդմնակալության արարողությունը

Loading...

Այսօր Փարիզում՝ Ելիսեյան պալատում, կայացել է Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի երդմնակալության արարողությունը։ Արարողությանն ավելի քան 500 բարձրաստիճան հյուրեր են ներկա եղել, այդ թվում՝ Ֆրանսիայի նախկին նախագահներ Ֆրանսուա Օլանդը և Նիկոլա Սարկոզին, նախկին վարչապետեր Էդուարդ Ֆիլիպը, Մանուել Վալսը, Ալան Ժյուպեն և Ժան-Պյեր Ռաֆարենը։

Արարողության ավարտին Մակրոնը հանդես է եկել կարճ ելույթով՝ նշելով, որ իր պաշտոնավարման երկրորդ ժամկետը արմատապես տարբերվելու է առաջինից։

«Սա միանգամայն նոր հնգամյա ժամկետ է լինելու, այլ ոչ թե նախորդի պարզ շարունակությունը», — հայտարարել է Մակրոնը։

Էմանյուել Մակրոնը հաղթել էր նախորդ ամիս կայացած նախագահական ընտրություններում՝ քվեարկության երկրորդ փուլում ստանալով քվեների ավելի քան 58 տոկոսը։ Նրա մրցակցի, ազգայնական Մարին Լը Պենի օգտին քվեարկել էր ֆրանսիացի ընտրողների շուրջ 42 տոկոսը։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button