ԱՄՆ-ի առաջին տիկին Ջիլ Բայդենը կարճատև այց է կատարել Ուկրաինա

Loading...

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի կինը՝ Ջիլ Բայդենը, նախապես չհայտարարված կարճատև այցով ժամանել է Ուկրաինա:

Առաջին տիկնոջ շարասյունը Սլովակիայից հատել է Ուկրաինայի սահմանը և հասել է Ուժգորոդ, որտեղ թիվ 6 դպրոցում Ջիլ Բայդենին դիմավորել է Ուկրաինայի առաջին տիկին Օլեսյա Զելենսկայան:

Ըստ ամերիկյան մամուլի, սա առաջին հանրային միջոցառումն է, որին Ուկրաինայի դեմ փետրվարի 24-ին Ռուսաստանի նախաձեռնած պատերազմից մեկնարկից ի վեր մասնակցել է Օլեսյա Զելենսկայան:

Երկու առաջին տիկնանց հանդիպումը տևել է մոտ երկու ժամ, ինչից հետո Ջիլ Բայդենի շարասյունը վերադարձել է Սլովակիայի տարածք:

Ջիլ Բայդենը Եվրոպա կատարած ուղևորության ընթացքում այցելել է Սլովակիա, որտեղ հանդիպել է ուկրաինացի փախստականների հետ, իսկ մինչ այդ այցելել է Ռում,ինիա:

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button