Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 1-ով

Loading...

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 1-ով՝ հասնելով 422 հազար 892-ի, մահվան դեպք չի գրանցվել, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը:

Հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 1-ով և հասել 412 հազար 41-ի:

Իրականացվել է 1 հազար 840 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 3 միլիոն 66 հազար 814-ի:

Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվն է 8 հազար 623:

COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 544 մարդ:

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button