Ընդդիմությունը հանրահավաք է անցկացնում Գյումրիում

Գյումրիում մեկնարկել է «Դիմադրության» շարժման հանրահավաքը: Ելույթներով հանդես են գալիս քաղաքական, մշակութային գործիչներ:

«Մենք կողմ ենք մեր հարևանների հետ կայուն, զարգացած հարաբերություններ պահպանելու և երկարաժամկետ խաղաղության, բայց այդ խաղաղությունը պետք է լինի ոչ մեր ինքնության, մեր տարածքային ամբողջության, մեր թասիբի, մեր ինքնասիրության հաշվին, իսկ այս կառավարությունը` ամենաթողության հետևանքներով, անընդհատ տանում է պարտությունների և զիջումների», – հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը:

Գյումրի ընդդիմադիրները հասան ավտոերթով: Նրանց ճանապարհը, սակայն, Երևան-Գյումրի մայրուղու Հոռոմի հատվածում փակել էին շիրակցի գերիների հարազատները:

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button