Ալան Գագլոևը՝ Հարավային Օսիայի նոր ղեկավար

Loading...

Վրաստանից անջատվել ձգտող Հարավային Օսիայի առաջնորդ Անատոլի Բիբիլովը մայիսի 8-ին տեղի ունեցած նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքներով պարտվել է «Նըխաս» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Ալան Գագլոևին:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած վերջին տվյալների համաձայն՝ քվեաթերթիկների 85 տոկոսի արդյունքներով Գագլոևը ստացել է ձայների 53,67 տոկոսը, Բիբիլովի օգտին է քվեարկել ընտրողների 41,3 տոկոսը։

Նախօրեին ուշ երեկոյան լրագրողների հետ զրույցում Բիբիլովն ընդունել է իր պարտությունը և մրցակցին մաղթել «ամենայն հաջողություն»։

41-ամյա Գագլոևը 2004 թվականից աշխատում է Հարավային Օսիայի Պետական անվտանգության կոմիտեում։

Արևմուտքը՝ Միացյալ Նահանգները, Եվրամիությունը, ինչպես նաև Վրաստանը քվեարկությունը գնահատել են ոչ լեգիտիմ և հայտարարել, որ չեն ճանաչի արդյունքները:

2008 թվականի ռուս-վրացական կարճատև պատերազմից հետո Ռուսաստանը ճանաչել է Հարավային Օսիայի անկախությունը՝ այնտեղ տեղակայելով մի քանի հազարանոց զորախումբ։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button