Բորիս Ջոնսոն. «Պետք է հարգել նացիստական Գերմանիայի դեմ պատերազմում զոհված խորհրդային մարդկանց հիշատակը»

Loading...

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն այսօր ասել է, թե կարևոր է հարգել նացիստական Գերմանիայի դեմ պատերազմում զոհված խորհրդային մարդկանց հիշատակը:

«Ռուսները ճիշտ են անում, որ հպարտանում են նացիզմին պարտության ենթարկելու գործում իրենց հերոսական դերով», — ասել է Ջոնսոնը:

Այդ մասին Բրիտանիայի վարչապետն ասել է Evening Standard օրաթերթին տված հարցազրույցում:

Խոսելով Ուկրաինայի պատերազմի մասին, Ջոնսոնն ասել է, թե Ռուսաստանը հայտնվել է մի այնպիսի իրավիճակում, որից հնարավոր չէ հաղթող դուրս գալ:

«Պուտինը սոսկ հանուն սնափառության է ներքաշվել այս անիմաստ պատերազմի մեջ, որում անհնարին է հաղթել, և նվաստացումից խուսափելու համար մահվան է դատապարտում երիտասարդ ռուսներին և ուկրաինացիներին», — ասել է Ջոնսոնը:

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button